HEINE OMEGA®500 WITH DV1 DIGITAL VIDEO CAMERA

Ապրանքի կոդ
Գին

HEINE OMEGA® 500 with DV1 Digital Video Camera

Ակնահատակի բարձր տարլուծմամբ թվային պատկերավորում

Նորույթ․ 5 մեգապիքսել տարլուծում։ Հետազոտությունների ընթացքում բարձր տարլուծմամբ տեսաձայնագրելու և լուսանկարելու հնարավորություն։ Տեսախցիկի լուսային բարձր զգայունության շնորհիվ ոչ մի անհանգստացնող աղմուկ չկա․ այն նաև հարմարավետ է վաղաժամ նորածինների հետազոտման համար։ Այն կատարյալ է հետազոտողի տեսակետը ավելի լայն լսարանի հետ կիսելու  համար։ Պարզ աշխատանք։ Թվային պատկերավորում ՝ առանց հավելյալ կարգավորումների։ Պարզապես սկսեք տեսաձայնագրել և պատկերը OMEGA500-ի միջոցով կերևա էկրանի վրա։ Կոմպակտ տեսախցիկով և օպտիկայի ցածր քաշով OMEGA500 գլխի ժապավենը շատ հարմարավետ է։ Կենտրոնացման կարգավորման հնարավորություն։ Կենտրոնացման խորությունը կենտրոնացման հեշտ կարգավորման հետ համատեղ ապահովում է հստակ պատկեր, նույնիսկ՝ օգնականի համար։ Ինտերֆեյս և ծրագրակազմ։ Կարող է միացվել ցանկացած նոութբուքի կամ համակարգչի USB 2.0 ինտերֆեյսի միջոցով։ Մատակարարվում է ծրագրակազմի ծրագրի հետ միասին ՝ տեսաձայնագրման և լուսանկարահանման համար։ Առանց մալուխի էլեկտրամատակարարման համակարգ ՝ mPack UNPLUGGED վերալիցքավորվող մարտկոցով։ Ներկառուցված տեսախցիկի համակարգն ապահովում է օֆտալմոսկոպի օպտիկական համակարգի կարգավորումը։

 

  • Բարձրորակ LED
  • 5 մեգապիքսել տարլուծում
  • Կենտրոնացման կարգավորման հնարավորություն
  • Պարզ աշխատանք
  • Շատ ինֆորմացիա
  • Շատ տեսաձայնագրությունների հնարավորություն

Առանձնահատկությունների և ճշգրտումների ամբողջական շարք `46 մմ-ից մինչև 74 մմ  տիրույթ, գլխի ժապավենի երկու կողմերում տեղադրված է ռեոստատ, օպտիկայի դիրքի լիովին կարգավորում, ուղղահայաց լույսի ճառագայթների կարգավորում և մի շարք անցքեր (մեծ, միջին, փոքր) և զտիչներ (դեղին, կոբալտի կապույտ և առանց կարմիրի):Այն  հարմար է ցանկացած օգտագործողի համար:

Էքսկլյուզիվ մոդուլային էլեկտրամատակարարման կառուցվածք։ Հեշտությամբ թարմացրեք կամ փոխարկեք էներգիայի աղբյուրը ` ըստ անհրաժեշտության կամ աշխատանքային միջավայրի: Բազմաթիվ մարտկոցներով աշխատող և էլեկտրացանցով աշխատող տարբերակներն իդեալական են։

Փոխարկում Xenon հալոգենային լուսավորությունից․ փոխարկումը Xenon- ից LED լուսավորության համակարգ հեշտությամբ կատարվում է բարձրորակ LED մոդուլի և HC 50 L գլխի ժապավենի  ռեոստատի միջոցով:

LED ջերմային վերահսկում. LED լուսավորության համակարգերին անհրաժեշտ է ջերմային վերահսկում ` ապրանքի երկարաժամկետ օգտագործման և կայուն աշխատանքի համար: Զգուշորեն ընտրված ջերմային-տարածող նյութերն երաշխավորում են LED-ի կայուն որակն ու արդյունավետությունը օգտագործման ողջ ընթացքում (մինչև 50.000 ժամ)։

Ալյումինե շրջանակ․ OMEGA500-ի բոլոր օպտիկական բաղադրիչ մասերն ալյումինե պատյանով են, որի շնորհիվ դիմացկուն են և կայուն։

HEINE –ն առաջարկում է 5 տարվա երաշխիք։

HEINE –ն փոխզիջման չի գնում բարձրորակ բժշկական գործիքների արտադրության հարցում։

HEINE սարքը բավարարում կամ գերազանցում է ցանկացած բժշկական միջավայրում առկա բոլոր պահանջները։

Հարմարավետ և անվտանգ.  ուժեղ և ճկուն նյութերի շնորհիվ ՝ կիրառումը անվտանգ և հարմարավետ է բոլոր օգտագործողների համար:

Ավելի քան 8 ժ աշխատելու հնարավորություն ՝ mPack UNPLUGGED-ով և արագ վերալիցքավորում 2 ժ-ում։

LED լուսավորության նոր ստանդարտ ՝ օպտիմալ լույսի ինտենսիվությամբ, միատարրությամբ և գույների փոխանցմամբ, ճշգրիտ ախտորոշման համար։

Գունային ջերմաստիճան ՝ 4000 Կ, գույների փոխանցման ինդեքս ՝ (CRI) > 90, հատուկ դասիչ ՝ կարմիրի երանգների համար ( R9: > 75):

Ճշգրիտ HEINE օպտիկա․ օգտագործելով  միայն օպտիկական դասի ապակի ՝ մենք OMEGA500-ի բոլոր օպտիկական բաղադրիչ մասերն արտադրում ենք այնպես, որ ապահովենք պարզ, բարձր տարլուծմամբ պատկերներ ՝ ախտորոշման մանրազնին ինֆորմացիա ստանալու համար։

Sets for HEINE OMEGA®500 with DV1 Digital Video Camera

OMEGA500 with DV1

and mPack UNPLUGGED with plug-in transformer

C-008.33.561

OMEGA500 with DV1

and mPack UNPLUGGED with EN50 UNPLUGGED

C-008.33.562

OMEGA500 with DV1

and USB 2.0 cord

C-008.33.563

Accessories for HEINE OMEGA®500 with DV1 Digital Video Camera

Combi-case / Hard case

for indirect ophthalmology sets C-162, C-276, C-278, C-283, C-284C-079.00.000

Combi-case / Hard case

Combi-case for indirect ophthalmology sets C-162, C-276, C-278, C-283, C-284C-079.03.000

Fundus-Charts

with 50 pcs.C-000.33.208