BONEWAX® -ն ապահովում է ոսկրային հյուսվածքի արագ և մեխանիկական հեմոստազը։ Այն պատրաստված է երեք բարձրորակ բաղադրիչներից ՝
- մեղրամոմ
 - պարաֆին
 - իզոպրոպիլ պալմիտատ
 
Այս եռակի բաղադրիչներով կառուցվածքի շնորհիվ ոսկրամոմը շատ պլաստիկ է և հեշտ ձևավորվող։
Մինչ օգտագործումը բավական է ձեռքի մեջ տաքացնել մի պահ։ Ոսկրամոմն ապահովում է ոսկրային հյուսվածքի տեղային հեմոստազը, քանի որ այն մեխանիկական բարիերի դեր է կատարում։ Այն չունի ոչ մի բիոքիմիական գործառույթ։
Անվտանգություն և առավելություններ
- Փաթեթը բացվում է հեշտ և հարմարավետ կերպով, որը նպաստում է արագ օգտագործմանը
 - Հեշտ կիրառում, ինչպես նաև ոսկրամոմի փափուկ և պլաստիկ կառուցվածքի շնորհիվ ավելցուկի հեռացումը հեշտ է
 - Արագ հեմոստազ ՝ մի քանի րոպեների ընթացքում
 
Ցուցումներ ՝
Ոսկրամոմը օգտագործվում է մի շարք վիրահատական պրոցեդուրաներում, ինչպիսիք են ՝
- Վնասվածքաբանություն
 - Օրթոպեդիա
 - Կրծքավանդակի վիրահատություն
 - Նյարդավիրաբուժություն
 - Դիմածնոտային վիրաբուժություն
 - Ընդհանուր վիրաբուժություն
 - Պլաստիկ վիրաբուժություն
 
Ապրանքի կոդը Ապրանքի անվանումը Փաթեթի պարունակությունը
BW 25 BONEWAX 2.5գ ոսկրամոմ




