Handheld Pulse Oximeter MD300K2

Ապրանքի կոդ
Գին

Ձեռքի պուլսօքսիմետր MD300K2

Ձեռքի պուլսօքսիմետրն ունի  վառ գունավոր էկրան, որը ցույց է տալիս թթվածնի հագեցվածության տոկոսը, արյան հոսքի և զարկերակի ցուցանիշը: Ունենալով մոտավորապես 72 ժամյա հիշողություն ՝ այն կարող է պահպանել մինչև 127 պացիենտների ինֆորմացիա:

Ձեռքի պուլսօքսիմետր MD300K2

Ձեռքի պուլսօքսիմետրն ունի  վառ գունավոր էկրան, որը ցույց է տալիս թթվածնի հագեցվածության տոկոսը, արյան հոսքի և զարկերակի ցուցանիշը: Ունենալով մոտավորապես 72 ժամյա հիշողություն ՝ այն կարող է պահպանել մինչև 127 պացիենտների ինֆորմացիա: Դուք կարող եք ընտրել ցուցադրման երեք ռեժիմներից մեկը ՝ ստանալով անհրաժեշտ ինֆորմացիան անհրաժեշտ պահին: SpO2 մոնիտորի ձայնային և տեսողական ազդանշանը հուշում է ձեզ, որ թեստն ավարտված է:

Այս բարձրակարգ պուլսօքսիմետրը ներառում է այն համակարգչային ծրագիրը, որն անհրաժեշտ է տվյալները համակարգչին փոխանցելու համար, իսկ դրա մարտկոցը  կօգնի ձեզ խուսափել անսպասելի ընդհատումներից: Լրակազմի մեջ կան երեք հատ AA մարտկոցներ: Ավտոմատ անջատումը  կարելի է նախադրել նաև 1-ից 15 րոպե: Այն հարմար է նորածինների, մեծահասակների և մանկահասակ պացիենտների օգտագործման համար:

Այս բարձրորակ ձեռքի պուլսօքսիմետրը աներևակայելի ցածր գին ունի: Անկախ նրանից, թե դուք խնամող եք, բժիշկ կամ պացիենտ, դուք անկասկած կհիանաք այս բարձրակարգ ձեռքի պուլսօքսիմետրի կառուցվածքով, որը հագեցած է բոլոր տեսակի օգտակար առանձնահատկություններով և հայտնի է իր ճշգրտությամբ և էլեկտրաէներգիայի քիչ սպառմամբ։ Սա շուկայում առկա լավագույն պուլսօքսիմետրերից մեկն է: